Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թոֆիկ Զուլֆուգարով. Մամեդյարովը չի կարողանա երկար մնալ իր պաշտոնին

Թոֆիկ Զուլֆուգարով. Մամեդյարովը չի կարողանա երկար մնալ իր պաշտոնին
02.09.2017 | 09:52

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Մոսկվայի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, հայտնում է Minval.az-ը:


Դրա համար առիթ է դարձել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը: Անդրադառնալով Հոգլանդի վերջին հայտարարությանը՝ Զախարովան նշել է. «Այդ հայտարարությունները նորություն չեն: Դրանց բազմիցս հղում են արել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահները՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ 2009-2013 թթ. արված համատեղ հայտարարությունների ժամանակ»:
«Տարբեր մեկնաբանություններ եմ կարդում, և չեմ դադարում զարմանալ՝ ինչպե՞ս թե նոր չեն: Արդյոք վերջին ամիսներին Լավրովի ծրագրի մասին չէին խոսում որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի միաժամանակ լուծման հետ հինգ շրջանների ազատագրում նախատեսող ծրագիր, իսկ Հոգլանդի հայտարարությունում դրանք ՅՈԹ-ն են՝ առանց Լաչինի միջանցքի, ինչից հետո միայն սկսվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի քննարկումը: Ինչո՞ւ են բոլորը միաձայն պնդում, որ ամերիկյան և լավրովյան դիրքորոշումների միջև տարբերություն չկա: Չեմ խոսում Մեթյու Բրայզայի նախորդ տարվա հայտարարության մասին, որում նա նշում էր առաջին փուլում երկու շրջանների ազատագրման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի մասին: Ինչպե՞ս չկա տարբերություն: Ի՞նչ է, մեզ հիմարի տե՞ղ են դրել, որ չենք կարողանում նույնիսկ մինչև յոթը հաշվել: Կարծում եմ՝ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը պետք է մեզ ճիշտն ասի, թե ինչ կա բանակցությունների սեղանին, և ինչ է քննարկելու Էդվարդ Նալբանդյանի հետ Նյու Յորքում»,- ասել է Թոֆիկ Զուլֆուգարովը:
«Հ.Գ. Գիշերային մտորումներից հետո ևս մեկ անգամ կարդալով Մ. Զախարովայի մեկնաբանությունը՝ ցնցվել եմ նրանից, թե դիվանագիտորեն ասված որքան է այն համընկնում Է. Նալբանդյանի և Ս. Սարգսյանի մեկնաբանությունների «խոսքի և ոգու հետ»:

Վերադառնալով Մամեդյարովի լռությանը՝ ցանկանում եմ ասել, որ այս անգամ նա չի կարողանա նախարարների կաբինետում երկար մնալ: Չեմ բացառում, որ բանակցային գործընթացով անհանգստացած քաղաքացիներն ԱԳՆ-ի շենքի մոտ նրանից հաշվետվություն կպահանջեն»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը:

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ